Սարգիս Խանդանյանն ընտրվել է ԵԱՀԿ ԽՎ մարդու իրավունքների հանձնաժողովի փոխնախագահ

Սարգիս Խանդանյանն ընտրվել է ԵԱՀԿ ԽՎ մարդու իրավունքների հանձնաժողովի փոխնախագահ
Խանդանյանն այս պաշտոնում ընտրվելուց հետո միաժամանակ դառնում է ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի անդամ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԱՀԿ ԽՎ Հայաստանի պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանն ընտրվել է Խորհրդարանական վեհաժողովի ժողովրդավարության, մարդու իրավունքների և հումանիտար հարցերի հանձնաժողովի փոխնախագահ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԺ աշխատակազմի մամուլի ծառայությունը։
«Որոշումը կայացվել է հուլիսի 3-ին Վանկուվերում ընթացող ԵԱՀԿ ԽՎ ամառային (տարեկան) նստաշրջանի ընթացքում: Ստանձնելով հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը՝ Խանդանյանը միաժամանակ դառնում է ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի անդամ, որը վեհաժողովի կառավարման հիմնական մարմինն է»,– ասված է հաղորդագրությունում:
ԵԱՀԿ խորհրդարանական հարթակը միավորում է ավելի քան 320 պատգամավորի 57 անդամ երկրից: Կազմակերպության հիմնական նպատակն է նպաստել միջխորհրդարանական երկխոսությանը՝ առաջ մղելով ԵԱՀԿ համապարփակ անվտանգության նպատակները:
Սարգիս Խանդանյանն ընտրվել է ԵԱՀԿ ԽՎ մարդու իրավունքների հանձնաժողովի փոխնախագահ