Ֆրանսիայի ոստիկանությունը երեք օրում ավելի քան 3 հազար մարդ է ձերբակալել

Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավարը նշել է, որ իրավապահ մարմինների աշխատակիցները վերջին օրերին ծանր պայմաններում էին աշխատում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսիSputnik. Ֆրանսիայի իրավապահ մարմինների աշխատակիցները վերջին 3 օրվա ընթացքում 3200 մարդ են ձերբակալել։ Տեղեկությունը հայտնում է BFMTV հեռուստաալիքը` հղում անելով Ֆրանսիայի ՆԳՆ–ին։
Ինչպես հայտարարել է ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը, սա «աննախադեպ» երևույթ է, ոստիկանությունն աշխատում է ծանր պայմաններում։ Նրա խոսքով` խուլիգանների հանդեպ պետք է «կոշտ» լինել։
Ֆրանսիայում գիշերվա ընթացքում ավելի քան 1000 ավտոմեքենա և 234 շենք է հրկիզվել. ԶԼՄ
Հիշեցնենք` հունիսի 27-ի առավոտյան ոստիկանները Նանտերում՝ Փարիզից արևմուտք գտնվող արվարձանում, ստուգման ժամանակ սպանել են 17-ամյա դեռահասի, որը, ըստ ոստիկանների տեղեկությունների, հրաժարվել է կատարել իրենց պահանջները: Դրանից հետո Ֆրանսիայի մի շարք քաղաքներում անկարգություններ են սկսվել, որոնք շարունակվում են արդեն մի քանի օր: Մի շարք քաղաքներում ոստիկանական հատուկջոկատայիններ են տեղակայվել, գործի են դրվել ուղղաթիռներ և զրահատեխնիկա։
Ֆրանսիայում անկարգությունների պատճառով մի շարք ժամանցային միջոցառումներ կչեղարկվեն