Ադրբեջանի ԶՈւ-ն Շուշիի շրջանի ուղղությամբ հրաձգային զենք և ականանետ է կիրառել

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Հուլիսի 3-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ-ն Շուշիի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և 60 մմ տրամաչափի ականանետ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Հայկական կողմում տուժածներ չկան»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Հիշեցնենք` ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ–ն ապատեղեկատվություն էր տարածել, իբր ՊԲ ստորաբաժանումները այսօր ժամը 10:40-11:40-ը կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։