Ղուրանն այրելու թույլտվությունն օրինական է, բայց ոչ տեղին. Շվեդիայի վարչապետ

Շվեդիայի վարչապետ
Շվեդիայի կառավարության ղեկավարը մեկնաբանել է երկրի իրավապահ մարմինների՝ Ստոկհոլմում բողոքի ակցիա թույլատրելու որոշումը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Շվեդիայի վարչապետ Ուլֆ Յալմար Քրիստերսոնը հայտարարել է, որ Ղուրանի այրման ակցիան թույլատրելու որոշումը օրինական է։ Տեղեկությունը հայտնում է «Reuters»-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Շվեդիայի ոստիկանությունը թույլատրել է Կուրբան բայրամ տոնի առաջին օրը Ստոկհոլմի գլխավոր մզկիթի մոտ Ղուրան այրելու բողոքի ակցիա իրականացնել:
«Դա օրինական է, բայց տեղին չէ»,-ասել է Քրիստերսոնը Ստոկհոլմում կայացած ասուլիսի ժամանակ:
Վարչապետը նշել է, որ չի խոսելու Շվեդիայի` ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացի վրա այդ ակցիայի ազդեցության մասին՝ հավելելով, որ Ղուրանը վառելու թույլտվությունը ոստիկանության իրավասությունների շարքում է:
«Կարծում եմ, որ մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ պետք է հանգստություն պահպանել և մտածել այն մասին, թե ինչն է լավագույնը Շվեդիայի երկարաժամկետ շահերի համար»,-նշել է Շվեդիայի կառավարության ղեկավարը:
ՀԻշեցնենք` 2023 թվականի սկզբին Թուրքիայի և Շվեդիայի միջև մեծ սկանդալ բռնկվեց Ստոկհոլմում թուրքական դեսպանատան մոտ Ղուրան այրելու պատճառով։ Դանիայի «Կոշտ կուրս» ծայրահեղական աջ կուսակցության առաջնորդ Ռասմուս Պալուդանը թույլտվություն էր ստացել և հունվարի 21-ին Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան մոտ Ղուրանի այրման ակցիա էր անցկացրել: Իր խոսքում նա քննադատել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ինչպես նաև Մուհամմեդ մարգարեի ծաղրանկար էր ցուցադրել: Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ Ստոկհոլմում այս և այլ հակաթուրքական ակցիաներից հետո Շվեդիան չպետք է սպասի, թե Անկարան կաջակցի նրա` ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտին։
Ստոլտենբերգը Էրդողանի հետ քննարկել է Շվեդիայի` ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը