ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Թուրքիայի Մալաթիա նահանգում 3.8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, տեղեկությունը հայտնել Է տարերային աղետների հետևանքների վերացման վարչությունը:
Հաղորդագրության համաձայն՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 20:05-ին (Երևանի ժամանակով` 21:05) Դողանշեհիր շրջանում:
Երկրաշարժի օջախը գտնվել է 7 կմ խորության վրա: