44-օրյա պատերազմի ընթացքում ներգրավված ավտոմեքենաների սեփականատերերը փոխհատուցում կստանան

27 տրանսպորտային միջոցներից 4-ը մնացել է հակառակորդի վերահսկողության տակ անցած տարածքներում, իսկ 23-ը վնասված վիճակով վերադարձվել են սեփականատերերին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. ՀՀ կառավարության որոշմամբ այսօր 41 մլն 284 հազ դրամ է հատկացրել 2020թ–ի 44-օրյա պատերազմի ժամանակ հայտարարված ռազմական դրության և զորահավաքի շրջանակներում ներգրավված տրանսպորտային միջոցների դիմաց դրանց սեփականատերերի վնասները փոխհատուցելու համար։
Պետգույքի կառավարման կոմիտեի «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից գնահատման արդյունքներով որոշվել է փոխհատուցում տրամադրել 27 ֆիզիկական և իրավաբանական անձանց։
Պատերազմի հետևանքով վնաս կրած արցախցիների փոխհատուցման գումարները կավելանան
Կառավարության որոշման համաձայն` 27 տրանսպորտային միջոցներից 4-ը մնացել է հակառակորդի վերահսկողության տակ անցած տարածքներում, իսկ 23-ը վնասված վիճակով վերադարձվել են սեփականատերերին: