Կախովկայի ՀԷԿ-ի ավերումից հետո կուղբերը դուրս են եկել Խերսոնի փողոցներ

Ջրամբարում ջրի մակարդակի անկման արագությունը հասել է մոտ 12 սմ/ժ-ի։
Sputnik
Ուկրաինայի զինուժի կողմից Կախովկայի ՀԷԿ-ի վնասման պատճառով բարձրացել է Դնեպրի ջրի մակարդակը։ Կադրերում, որոնք նկարահանվել են, ենթադրաբար, Խերսոնի Օստրով շրջանում, երևում է, որ փողոցներով կուղբեր են զբոսնում։
Կախովկայի ջրամբարում ջրի մակարդակի անկման արագությունը հասել է մոտ 12 սմ/ժ-ի: Հեղեղման գոտում կարող են հայտնվել Կորսունկայի և Դնեպրյանիի մոտ 300 տներ, որոնք Նովայա Կախովկայից ներքև են գտնվում: Առայժմ բնակչության տարհանման անհրաժեշտություն չկա։
Կախովկայի ՀԷԿ-ի ոչնչացումը կարող է Ղրիմում ջրամատակարարման խնդիրների հանգեցնել. քաղաքապետ
Նախնական տվյալներով` ջրի առավելագույն բարձրացումը 12 մ է: Հյուսիս-Ղրիմյան ջրանցքի ջրազրկման սպառնալիք չկա, դրա գլխավոր կայանը վնասված ամբարտակից վերև է գտնվում։
Ուկրաինայի ԶՈւ-ն գնդակոծել է Նովայա Կախովկան, մեկ կին է մահացել