ՌԴ դեսպանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր

ՌԴ դեսպանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր
ՌԴ դեսպանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր
Տոնական միջոցառմանը մասնակցել են Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա տարբեր դեսպանությունների ներկայացուցիչներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիկինը Հանրապետության տոնի առիթով այսօր այցելել է Սարդարապատի հուշահամալիր։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ դեսպանության մամուլի ծառայությունը։
Դեսպանի հետ միասին հուշահամալիր է այցելել դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ Ռոման Պոլյանովսկին։ Դիվանագետները մասնակցել են հանդիսավոր միջոցառմանը, որը նվիրված էր Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 105-րդ տարեդարձին:
Военно-воздушный атташе при Посольстве России Р.Н.Поляновский по случаю Дня Первой Республики посетил Мемориал Сардарапатской героической битвы (28 мая 2023). Еревaн
ՌԴ դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ Ռոման Պոլյանովսկին Սարդարապատում
«Շնորհավորում ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին պետական տոնի կապակցությամբ»,– նշված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Հանրապետության տոնի առիթով Սարդարապատի հուշահամալիրի մոտ այսօր զորահանդես և տոնական երթ է անցկացվել, որին մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, գործադիր և օրենսդիր իշխանությունների այլ ներկայացուցիչներ, տարբեր երկրների դիվանագետներ, զինվորականներ։
Чрезвычайный и Полномочный Посол России Сергей Копыркин и военно-воздушный атташе при Посольстве Р.Н.Поляновский по случаю Дня Первой Республики посетили Мемориал Сардарапатской героической битвы (28 мая 2023). Еревaн
Սարդարապատի հուշահամալիրն այսօր
Հիշեցնենք, որ 1918թ.–ին, ցեղասպանության ենթարկված հայ ժողովուրդը Սարդարապատում կարողացավ կենաց ու մահու կռիվ մղել թուրքական մեծաքանակ զորքի դեմ և հաղթանակ տանել` դրանով ապացուցելով իր գոյության իրավունքը։ Սարդարապատի ճակատամարտը տեղի ունեցավ 1918 թ.–ի մայիս 26–ին, իսկ 2 օր անց` մայիսի 28–ին, հռչակվեց Հայաստանի 1–ին Հանրապետությունը։