Դոնի Ռոստովում ինժեներին ձերբակալել են Ուկրաինայի օգտին լրտեսելու համար

Դոնի Ռոստովում պաշտպանական ձեռնարկության ինժեներ-կոնստրուկտորին ձերբակալել են Ուկրաինայի օգտին լրտեսելով պետական դավաճանության համար։ Տեղեկությունն այսօր հայտնել է ՌԴ ԱԴԾ-ն:
Sputnik
«Փաստագրվել և կանխվել է Դոնի Ռոստով քաղաքի պաշտպանական-արդյունաբերական համալիրի ձեռնարկություններից մեկի ինժեներ-կոնստրուկտորի անօրինական գործունեությունը։
2023 թվականի փետրվարից ապրիլ ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի այս քաղաքացին Ուկրաինայի պաշտպանության նախարարության Հետախուզության գլխավոր վարչության աշխատակցի հետ առցանց մեսենջերներում նամակագրության ընթացքում կատարել է նրա առաջադրանքները, ինչպես նաև նախաձեռնողական կերպով տեղեկատվություն է փոխանցել ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների, ինչպես նաև հակաօդային պաշտպանության միջոցների և ՌԴ ԶՈւ անձնակազմի տեղակայման մասին, որոնք տեղակայված են Դոնի Ռոստովի տարածքում»,- նշվում է հաղորդագրության մեջ։
«Լրտեսության ձևով պետական դավաճանության» դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։