Գայանե Հակոբյանի աջակիցները փակել են Արշակունյաց պողոտան և երթով շարժվում են դեպի հրապարակ

Զոհված զինծառայողների ծնողները կենդանի պատ են կազմել և առաջնորդում են երթը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Զոհված զինծառայողների ծնողները և այլ քաղաքացիներ, որոնք հավաքվել էին Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի դատարանի մոտ` աջակցելու պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մորը` Գայանե Հակոբյանին, միակողմանի փակել են Արշակունյաց պողոտան և քայլում են դեպի Հանրապետության հրապարակ։
Այդպես նրանք իրենց բողոքն են հայտնում դատարանի այսօրվա որոշմանը, ըստ որի` Գայանե Հակոբյանը մեկ ամսով կալանավորվեց։
Ծնողները կենդանի պատ են կազմել և քայլում են առջևից։
1 / 10

Գայանե Հակոբյանի աջակիցները

2 / 10

Զոհված զինծառայողների ծնողները և Գայանե Հակոբյանի աջակիցները

3 / 10

Ակցիայի մասնակիցները փակել են Արշակունյաց պողոտան

4 / 10

Նրանք քայլում են դեպի Հանրապետության հրապարակ

5 / 10
Акция родителей погибших военнослужащих и их сторонников в поддержку арестованной Гаяне Акопян (20 мая 2023). Еревaн
6 / 10
Акция родителей погибших военнослужащих и их сторонников в поддержку арестованной Гаяне Акопян (20 мая 2023). Еревaн
7 / 10
Акция родителей погибших военнослужащих и их сторонников в поддержку арестованной Гаяне Акопян (20 мая 2023). Еревaн
8 / 10

Ծնողները կենդանի պատ են կազմել և քայլում են առջևից

9 / 10

Գարիկ Գալեյանը պարբերաբար հայտարարում է, որ ակցիան խաղաղ է

10 / 10

Ակցիա իրականացնող քաղաքացիները վանկարկում են. «Ազատություն հերոսի մորը»

Զոհված Մխիթար Գալեյանի հայրը ՝ Գարիկ Գալեյանը, պարբերաբար հայտարարում է, որ ակցիան խաղաղ է։ Նա հավաքվածներին կոչ է անում չարձագանքել սադրանքներին և չվիրավորել ոստիկաններին։
«Սա արդեն մեր տղերքի արյան հարցն է, սրանք բոլոր չափ ու սահմանը անցել են»,-ասաց Գալեյանը։
Ակցիա իրականացնող քաղաքացիները վանկարկում են. «Ազատություն հերոսի մորը»։
Գալեյանը բարձրախոսով դիմում է փողոցի հանդիպակաց հատվածով երթևեկող մեքենաների վարորդներին` հորդորելով միանալ իրենց։ «Միացեք մեզ։ Ձեր անտարբերությունը ձեր տունը քանդելու է»,- ասում է նա։
Հիշեցնենք` վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը» մայիսի 17-ին տեղեկություն տարածեց, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առևանգել վարչապետի որդուն։ Ըստ թերթի` զոհված զինծառայողների ծնողները ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն նրան հաջողվել է դուրս նետվել մի պահ կանգ առած մեքենայից, ինչի հետևանքով նրան վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության անդամների հետևից ընթացող մեքենան: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Աշոտ Փաշինյանի կողմից ՀՀ ոստիկանությունում ներկայացված հաղորդումը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե, քրեական գործ է հարուցվել մարդուն առևանգելու հոդվածով, ձերբակալվել է մեկ անձ` Գայանե Հակոբյանը։
Մայիսի 18-ին Երևանի Շենգավիթ վարչական շրջանի քննչական վարչությունում Աշոտ Փաշինյանի և Գայանե Հակոբյանի միջև առերեսում է եղել։
Նույն օրը հայտնի դարձավ, որ զոհված զինծառայողի մայրը հացադուլ է հայտարարել։
Գայանե Հակոբյանը կարող է դատապարտվել 4-8 տարի ազատազրկման. փաստաբան