Զոհված զինծառայողների ծնողները երկկողմանի փակեցին Արշակունյաց պողոտան

Ծնողները պարբերաբար տեղաշարժվում են Արշակունյաց պողոտայով և փակում ճանապարհի տարբեր հատվածներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները երկկողմանի փակեցին Արշակունյաց պողոտան։
Նշենք, որ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի դատարանում քննվում է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր` Գայանե Հակոբյանի ձերբակալության իրավաչափությանը վերաբերող պաշտպանների բողոքը։
«Փակել ենք ճանապարհը, որ Գայանեին ազատ արձակեն։ Կարծում ենք, որ այս մեքենաների վարորդներն էլ դուրս կգան ու կմիանան մեզ։ Փակ կպահենք մինչև Գայանեին ազատ չարձակեն»,– նշեց զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հայրը` Գարիկ Գալեյանը։
Նրանք սկսեցին նաև վանկարկել` «Նիկո՛լ, դավաճան»։ Ինքնաբուխ այս ակցիային միացան նաև տեղում գտնվող ԱԺ ընդդիմադիր պատգամավորները։ Ծնողները պարբերաբար տեղաշարժվում են Արշակունյաց պողոտայով և փակում ճանապարհի տարբեր հատվածներ։
Մինչ Արշակունյացը փակելը դատարանի դիմաց լարված իրավիճակ էր ստեղծվել` ծնողները փորձում էին մտնել դատարան, ինչը ոստիկանները թույլ չտվեցին։
Զոհված զինծառայողների ծնողները երկկողմանի փակեցին Արշակունյաց պողոտան
Մայիսի 17-ին «Հայկական ժամանակ» օրաթերթը տեղեկություն էր տարածել, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները առևանգել են Աշոտ Փաշինյանին։ Նշել էին, որ այդ ժամանակ Աշոտը կարողացել էր դուրս նետել իրեն մեքենայից, այնուհետև, իբրև թե վրաերթի ենթարկվել։
Ժորա Մարտիրոսյանի մայրը հայտնել էր, որ ինքն ուղղակի ցանկացել է ուղեկցել Նիկոլ Փաշինյանի որդուն դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն։
Զոհված զինծառայողների ծնողները երկկողմանի փակեցին Արշակունյաց պողոտան