ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Ադրբեջանական կրակոցների հետևանքով Սոթքի հատվածում վիրավորում ստացած զինծառայողներից երկուսին Երևան են տեղափոխել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՊՆ–ի աղբյուրը։
«Չորս զինծառայողներից երկուսը Վարդենիսի հոսպիտալից տեղափոխվել են Երևան»,– ասաց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք` մայիսի 11–ի ժամը 06:00-ից սկսած Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմն ունի 4 վիրավոր։ Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել նաև վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ:
Ադրբեջանական կողմը հայտնում է մեկ զոհի մասին։