Չարլզ III թագավորը վիճել է կնոջ հետ․ ԶԼՄ

Թագուհուն, իբր, զայրացրել է թագադրման արարողությանը թագավորի կրտսեր որդու ներկայությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը վիճել է կնոջ՝ Կամիլայի հետ՝ արքայազն Հարիին թագադրման արարողությանը հրավիրելու պատճառով։ Տեղեկությունը հայտնում է Radar Online-ը՝ հղում անելով սեփական աղբյուրին։
Չարլզ III-ը մայիսի 6-ին պաշտոնապես թագադրվեց Լոնդոնի Վեսթմինսթերյան աբբայությունում: Արքայազն Հարրին ժամանել է արարողությանը, սակայն անմիջապես հետո վերադարձել է ԱՄՆ՝ չմասնակցելով այլ հանդիսավոր միջոցառումներին:
Բրիտանիայի թագավոր Չարլզ III–ի թագադրումը. լուսանկարներ
Պարբերականը նշում է, որ թագուհուն զայրացրել է հանդիսավոր միջոցառմանը նրա կրտսեր որդու ներկայությունը։
«Կամիլան համաձայն է արքայազն Ուիլյամի հետ, որ այդ քայլը անողնաշարության դրսևորում էր, իսկ Չարլզը պետք է վտարեր Հարրիին ու Մեգանին թագավորությունից` հասկացնելով, որ նրանց դավաճանությունը չեն հանդուրժի»,– ասել է արքունիքին մոտ կանգնած աղբյուրը:
Նա նաև պնդում է, որ Չարլզ III-ին նյարդայնացնում է Կամիլայի անհարգալից վերաբերմունքը, որն անընդհատ քննադատում է իր որոշումները: Նրա տեղեկություններով՝ ամուսիններն ի վիճակի չեն նույնիսկ ընթրել առանց մշտական վեճերի և իրենց զայրույթը թափում են Բուքինգհեմյան պալատի անձնակազմի վրա։
Մեգանը չի մասնակցի Չարլզ III–ի թագադրությանը. թանգարանը նրան «բաժանել է» ամուսնուց
Հունվարի 10-ին լույս տեսած «Պահեստային» սկանդալային հուշագրքում արքայազն Հարրին մեղադրել է Կամիլային այն բանում, որ նա տաբլոիդներին տեղեկություններ է տրամադրել իր և իր կնոջ՝ Մեգան Մարքլի մասին:
Բացի այդ, հուշերի թողարկումից մեկ օր առաջ ամերիկյան CBS ալիքին տված հարցազրույցում նա խորթ մորը «վտանգավոր չարագործ» է անվանել։