Առանց տաբուների

Ծնողավարությունը երեխայից հարմար մարդ սարքելը չէ. Գայանե Պողոսյանը առանց տաբուի մայրիկ է

«Առանց տաբուների» հաղորդաշարի հյուրը հայտնի բլոգեր և հինգ երեխաների մայրիկ Գայանե Պողոսյանն է։
Sputnik
Հասարակական գործիչ և բլոգեր Գայանե Պողոսյանը պնդում է, որ ծնողավարությունը ոչ թե երեխայից հարմար մարդ սարքելն է, այլ նրա ունակությունները զարգացնելն առանց բնավորությունը վնասելու։ Հենց այս սկզբունքով են ինքն ու իր ամուսինը` հասարակական ու քաղաքական գործիչ Թևան Պողոսյանը, դաստիարակում իրենց հինգ երեխաներին։
«Ես վերաբերվում եմ իմ երեխաներին այնպես, ինչպես իմ ծնողն է ինձ վերաբերվում։ Հաշվի եմ առնում երեխաներիս կարծիքը, ճաշակը, նախասիրությունները», - ասում է Գայանեն։
Աստղերի հետ աշխատանքը տարբերվում է. առանց տաբուների զրույց հայտնի դերձակ Jenny Aser–ի հետ
Նա նշում է, որ խիստ մայրիկ չէ ու փորձում է ընկեր լինել իր երեխաների համար։ Իսկ ամուսինը երբեմն կարողանում է խիստ լինել, սակայն նա ևս հարգում ու հաշվի է առնում երեխաների կարծիքն ու նախասիրությունները։ Նրանք նաև փորձում են չկրկնել ծնողական «դասական» սխալն ու իրենց չիրականացած երազանքները չպարտադրել երեխաներին։
«Ծնողները պետք է հնարավորինս քիչ «ոչ» ասեն երեխաներին։ Որքան շատ ենք «այո» ասում, այդքան ուժեղ ու հզոր է լինում «ոչ»–ը։ Այն պահեք անվտանգության ու այլ կարևոր հարցերի համար»,–խորհուրդ է տալիս բլոգերը։
Այս ամենին զուգահեռ, Գայանեն կարծում է, որ ծնողները չպետք է կենտրոնանան միայն երեխաների վրա, այլ պետք է ժամանակ գտնեն իրենց ու միմյանց համար։ Հենց սա է նա համարում առողջ հարաբերություններ ու երջանիկ ընտանիք ունենալու գրավականը։
Ինձ արտիստ չընկալողի հետ չեմ համագործակցի. DJ Սերժոն խոսել է առանց տաբուների
Գայանեն խորհուրդ է տալիս երբեմն ժամադրությունների գնալ ու երկուսով ժամնանակ անցկացնել։ Դա, սակայն, չի նշանակում, թե ընտանեկան ավանդույթներն ու տոները պակաս կարևոր են։ Դրանք, նրա կարծիքով, միասին ժամանակ անցկացնելու ու միմյանց ավելի լավ հասկանալու միջոց են։
«Բոլորիս ծնունդներին ամբողջ ընտանիքը պետք է ներկա լինի։ Տարվա մեջ մենք ունենում ենք խաշի օր, ու ամեն տարի այդ օրը մեր ընկերները գալիս են մեզ հյուր», - ասում է նա։
Նա նաև պատմում է` ինչպես են ինքն ու ամուսինը միշտ երազել մեծ ընտանիքի մասին։ Ավելին` մինչ ամուսնանալը որոշել են տասներեք երեխա ունենալ, ինչպես նաև ջանք գործադրել, որ ամբողջ կյանքում պահպանեն միմյանց հանդեպ սերն ու «կայծը»։
Իսկ ինչպե՞ս են ընտանիքով հանգստանում, ո՞վ է իր առաջին քննադատը և խորհրդատուն, ինչպե՞ս է համոզել ամուսնուն զվարճալի հոլովակում նկարվել և շատ այլ թեմաների մասին ավելի մանրամասն` տեսանյութում։Առանց տաբուների.
Դիանա Մարտիրոսյանը պատմում է Tinder հարթակի և ժամադրությունների մասին