Վրաստանի և Ադրբեջանի ՊՆ–ները պայմանավորվել են ուժեղացնել համագործակցությունը

Ջուանշեր Բուրչուլաձեն և Զաքիր Հասանովը
Կողմերն ընդգծել են կապերն առավել ամրապնդելու պատրաստակամությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Ջուանշեր Բուրչուլաձեն և Զաքիր Հասանովը Բաքվում քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը և անվտանգության մարտահրավերները: Տեղեկությունը հայտնում է Վրաստանի պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ երկու երկրների պաշտպանության նախարարները պայմանավորվել են ուժեղացնել համագործակցությունը և ստորագրել են Վրաստանի ու Ադրբեջանի կառավարությունների միջև պաշտպանության ոլորտում համագործակցության մասին նորացված համաձայնագիրը:
Անդրադարձ է կատարվել բարձր մակարդակի այցելություններին և նշվել, որ կողմերը պատրաստ են ավելի ամրապնդել կապերը ի շահ երկրների և տարածաշրջանի:
Նախարարները քննարկել են նաև պաշտպանական ոլորտի երկկողմ օրակարգին վերաբերող ընթացիկ հարցերը և նախանշել հետագա գործողությունների պլանը, այդ թվում` մասնակցությունը միջազգային զորավարժություններին և ռազմակրթական ծրագրերին:
Հանդիպման վերջում Բուրչուլաձեն ադրբեջանցի գործընկերոջը հրավիրել է Վրաստան՝ մասնակցելու Վրաստանի Անկախության օրվա տոնական միջոցառումներին:
Հիշեցնենք, որ 2023 թվականի փետրվարի սկզբին Կարս քաղաքում կայացել էր Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների եռակողմ հանդիպումը։
Նախարարները քննարկել էինհամագործակցության եռակողմ ձևաչափը, ինչպես նաև համատեղ զորավարժությունների անցկացումը:
Ադրբեջանն էյֆորիայի մեջ է և մտածում է հնարավորության դեպքում վերցնել ամեն ինչ. Փաշինյան