Պետական եկամուտների կոմիտեն կանխել է ՀՀ սահմանով 1 կիլոգրամանոց ոսկյա ձուլակտորի անօրինական տեղափոխումը։ Տեղեկությունը հրապարակվել է ՊԵԿ–ի կայքում։
Օրերս ՊԵԿ աշխատակիցները «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորային համալիրի մաքսային հսկողության գոտում համատեղ զննման են ենթարկել Թբիլիսից Երևան ժամանած ՌԴ քաղաքացի Դ.Չ.- ին պատկանող ձեռքի ուղեբեռը։
Ուղևորի մոտ առկա շագանակագույն կտորե ուսապարկում, բացի անձնական օգտագործման իրերից, հայտնաբերվել է 1 կգ քաշով չհայտարարագրված ոսկեգույն մեկ ձուլակտոր, որը դրված է եղել թափանցիկ պոլիէթիլենային տոպրակում՝ ռուսատառ փաստաթղթի հետ միասին:
Զննության արդյունքում նույն ուսապարկում հայտնաբերվել է նաև 7 հատ ռուսերեն և 4 հատ վրացերեն լրացված փաստաթուղթ, որոնք էլ, ըստ Դ.Չ.-ի հայտարարության, հայտնաբերված ձուլակտորի փաստաթղթերն են։
Փաստի առթիվ կազմվել է մաքսանենգության դեպքի վերաբերյալ արձանագրություն, հայտնաբերված ձուլակտորը վերցվել է, իսկ կազմված նյութերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե։