Ի՞նչ է քննարկվել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստում

ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստը
Նիստը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Քիչ առաջ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ, որտեղ քննարկվել են Երևանի ավագանու սպասվող ընտրություններին առնչվող հարցեր։ Այս մասին ասվում է ՔՊ կուսակցության ֆեյսբուքյան էջում։
Նիստը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կուսակցության վարչության անդամ, Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը ներկայացրել է մայրաքաղաքում տարվող աշխատանքները և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։