Սերբիան համաձայնել է Ուկրաինային զենք մատակարարել

Սերբ զինվորներ. Արխիվային լուսանկար
Հրապարակման մեջ ասվում է, որ Սերբիան հրաժարվել է մարզել ուկրաինական ուժերին, սակայն պարտավորվել է ռազմական օգնություն ուղարկել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Սերբիան համաձայնել է Ուկրաինային զենք մատակարարել կամ արդեն ուղարկել է այն։ Այս մասին գրում է Reuters–ը` հղում անելով համացանցում հայտնված Պենտագոնի գաղտնի փաստաթղթերին։
Ռազմական օգնության մասին Կիևի հարցմանն ի պատասխան 38 երկրների պատասխաններով փաստաթղթում ասվում է, որ Բելգրադը հրաժարվել է մարզել ուկրաինական ուժերին, սակայն պարտավորվել է ռազմական օգնություն ուղարկել։
Փաստաթուղթը «գաղտնիության» կնիք ունի, այն արգելված է փոխանցել օտարերկրյա հատուկ ծառայություններին և զինվորականներին։ Այն թվագրված է մարտի 2-ով և կնքված ԱՄՆ շտաբների պետերի միացյալ կոմիտեի գրասենյակի կնիքով։
Փաստաթղթում ասվում է նաև, որ Սերբիան ապագայում Ուկրաինային զենք տրամադրելու քաղաքական կամք և ռազմական հնարավորություն ունի։
Միևնույն ժամանակ պարբերականը չի հաստատում փաստաթղթի իսկությունը։