ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության Տուլայի շրջանում, բնակելի տներից հեռու, անհայտ անօդաչու սարք է ընկել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով Տուլայի մարզի տարածարջանային անվտանգության կոմիտեին։
«Մարտի 19-ին, Օդոևսկ թաղամասում` Պետրովսկոյե և Մալովել բնակելի թաղամասերի միջակայքում, բնակելի տներից հեռու, հայտնաբերվել է անօդաչու թռչող սարք։ Այն եղել է առանց նույնականացման նշանների և գերատեսչական պատկանելության։ Բնակչության և ենթակառուցվածքների անվտանգությանը սպառնացող ոչինչ չկա»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ տեղում աշխատում են օպերատիվ ծառայություններ։