ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը հունահռոմեական ոճի ըմբշամարտի գերծանր քաշային կարգում Ալբերտ Վարդանյանը հաղթել է չեխ Մարցել Ալբինին։
Վարդանյանը 3-րդ տեղի համար գոտեմարտում Ալբինիի նկատմամբ առավելության է հասել 6։1 հաշվով։
Հիշեցնենք` Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը Հայաստանի ազատ ոճի հավաքականը մասնակցում է 10 մարզիկով։ Հայկական հավաքականի կազմում են Էդիկ Հարությունյանը (57 կգ) , Մեժլում Մեժլումյանը (61 կգ), Տիգրան Ղազարյանը (65 կգ), Հայկ Պապիկյանը (70 կգ), Մենուա Յարիբեկյանը (74 կգ), Նարեկ Գրիգորյանը (79 կգ), Կնյազ Իբոյանը (86 կգ), Սերգեյ Սարգսյանը (92 կգ), Խաչատուր Խաչատրյանը (97 կգ), Մարտին Սիմոնյանը (125 կգ)։