Ջո Բայդենը կրկին հավասարակշռությունը կորցրել է ինքնաթիռի աստիճանների վրա

Sputnik
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կրկին սայթաքել է, երբ Ալաբամայի օդանավակայանում բարձրանում էր ինքնաթիռի սանդուղքով։
WSFA հեռուստաալիքի հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես է ԱՄՆ նախագահը կորցնում հավասարակշռությունը աստիճանների միջնամասում և ձեռքերը տանում առաջ՝ հնարավոր անկումը մեղմելու համար։
Սակայն Բայդենին հաջողվում է ոտքի վրա մնալ ու անցնել բոլոր աստիճանները։