Փարիզում հարյուրավոր միգրանտներ բողոքում են արտաքսման նոր օրինագծի դեմ

Միգրանտները վանկարկում են «Օրինականացնում ենք բոլոր ապօրինի ներգաղթյալներին», «Առանց փաստաթղթերի աշխատանքը տառապանք է աֆրիկացիների համար» կարգախոսները։
Sputnik
Աֆրիկյան երկրներից հարյուրավոր միգրանտներ դուրս են եկել Փարիզի փողոցներ՝ ի նշան բողոքի նոր օրինագծի դեմ, որով խստացվում է երկրում ներգաղթի կանոնները, հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:

Հարյուրավոր սևամորթ միգրանտներ հավաքվել են Փարիզի հյուսիսում գտնվող Շատո Ռուժ հրապարակում՝ ընդդեմ ապաստանի և միգրացիայի մասին օրինագծի: Նրանք վանկարկում են «Օրինականացնում ենք բոլոր ապօրինի ներգաղթյալներին», «Առանց փաստաթղթերի աշխատանքը տառապանք է աֆրիկացիների համար» կարգախոսները։

Ակցիան կազմակերպել են միգրանտների պաշտպանության ֆրանսիական ՀԿ-ները, ինչպես նաև օտարերկրյա աշխատողների և արհմիությունների մի շարք ասոցիացիաներ:
Ավելի վաղ նրանք պահանջագիր էին հրապարակել օրինագծի դեմ ՝ նշելով, որ այն միգրանտների իրավունքների հիմնարար խախտում է և նպատակ ունի օրենքում ամրագրել պրեֆեկտների կամայականություններն ու ռեպրեսիվ պրակտիկան:
Փարիզում ընթանում է «դեղին բաճկոնների» ցույցը. կադրեր
Ֆրանսիայում բնակվող օտարերկրացիների թիվը կազմում է 5,2 միլիոն մարդ կամ երկրի ընդհանուր բնակչության 7,7% - ը։ Այս թիվը բաղկացած է 4,5 միլիոն ներգաղթյալներից, որոնք չունեն Ֆրանսիայի քաղաքացիություն, և 0,8 միլիոն օտարերկրացի երեխաներ, որոնք ծնվել են Ֆրանսիայի տարածքում: Ֆրանսիայի տարածքում գտնվող բոլոր միգրանտների 47,5 տոկոսը աֆրիկյան երկրներից են։