2024 թ-ին Հայաստանը կդառնա Մարսի հետազոտությունների կենտրոն

Մարս մոլորակը
Հայաստան կժամանեն տիեզերագնացներ Ավստրիայից, Գերմանիայից, Իսրայելից, Իտալիայից և Մեծ Բրիտանիայից` 2 կին և 4 տղամարդ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Հայաստանը կդառնա Մարս մոլորակի հետազոտությունների սիմուլյացիայի վայրը։ Այս մասին հաղորդում է ավստրիական գիտական Futurezone.at կայքը։
Մինչ Մարսի վրա վայրէջք կատարելը, սարքավորումներն ու տեխնիկական համակարգերը համապարփակ փորձարկումներ են անցնում երկրի վրա: Առաքելությունների ընթացքում նյութերը փորձարկվում են, կատարվում են վերլուծություններ։
Ավստրիական տիեզերական ֆորումը (OeWF), որը մասնագիտանում է այսպես կոչված անալոգային հետազոտության մեջ, 2024 թվականի մարտին Հայաստանում կանցկացնի AMADEE-24 սիմուլյացիաները։
Հայաստանում մարզումները կանցկացվեն բարձր ժայռային սարահարթերում։
Առաքելության անձնակազմն արդեն որոշված է։ Հայաստան կժամանեն տիեզերագնացներ Ավստրիայից, Գերմանիայից, Իսրայելից, Իտալիայից և Մեծ Բրիտանիայից` 2 կին և 4 տղամարդ։
Մեկ ամսով Հայաստանը կդառնա Մարսի հետազոտությունների կենտրոն։ Տիեզերագնացներն ակնկալում են, որ ավելի քան 250 միջազգային հետազոտողներ գիտական աջակցություն կցուցաբերեն առաքելությանը: