Իրանի արտգործնախարարը շուտով կայցելի Ռուսաստան

Հոսեյն Ամիր Աբդոլահիան
Իրանի արտգործնախարարի այցը նախատեսված էր դեռ հունվարի կեսերին, բայց հետո տեղափոխվել էր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի - Sputnik. Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանն առաջիկայում կայցելի ՌԴ։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին է հայտնել Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին։
«Առաջիկայում նախատեսվում է Իրանի արտգործնախարարի այցը Ռուսաստան», - ասել է Քանաանին։
Հիշեցնենք, որ Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները ծրագրում էին Մոսկվայում բանակցություններ անցկացնել հունվարի 14-ին։ Ակնկալվում էր, որ քննարկվելու է միջուկային գործարքի վերականգնման գործընթացը, ինչպես նաև երկկողմանի և միջազգային օրակարգի հարցեր։ Այնուհետև փոխադարձ պայմանավորվածությամբ հանդիպումը տեղափոխվեց ավելի ուշ ժամկետի։
Իրանի ու Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը