ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոն, որտեղ ամենօրյա մարտական, ֆիզիկական պատրաստություն են անցնում «Պաշտպան հայրենյաց» ծրագրին մասնակցելու ցանկություն հայտնած ժամկետային զինծառայողները: Տեղեկությունը հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոն
© Photo : Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն/MoD of the RA
Պապիկյանը հետաքրքրվել է անձնակազմի մարզումների ընթացքով։ Նա զինծառայողներին հորդորել է ջանք չխնայել պատրաստության այս կարևոր շրջանը լիարժեք անցնելու համար՝ առաջիկայում ատեստավորող հանձնաժողովներին պատշաճ ներկայանալու նպատակով:
Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոն
© Photo : Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն/MoD of the RA
Պաշտպանության նախարարը պատասխանել է նաև զինծառայողներին հուզող հարցերին:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ մեկնարկել են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի անակնկալ այցերը ՊՆ բոլոր զորամիավորումներ ու զորամասեր։
Այցերի նպատակն է տեղում ծանոթանալ ծառայության կազմակերպման ընթացքին, զինծառայողների կարգպահության և բարոյահոգեբանական վիճակին, սոցիալ-կենցաղային պայմաններին, առաջնագծի կահավորմանն ու իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին։