Ողբերգական պատահար Երևան-Մեղրի ճանապարհին․ վարորդը տեղում մահացել է

Ողբերգական վթար Երևան-Մեղրի ճանապարհին
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ են ավտոմեքենան տեղափոխել ավտոքարշակի վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Երևան–Մեղրի ճանապարհի 37 կմ-ին ՃՏՊ է տեղի ունեցել, որի հետևանքով 36-ամյա քաղաքացի է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից
Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը ՃՏՊ–ի վերաբերյալ ահազանգը ստացել է հունվարի 20-ին` ժամը 13:30-ին։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գազատար խողովակի հենասյուներին, կողաշրջվել և հայտնվել հարակից խաղողի այգում։
Մեքենայի վարորդը` 1987 թվականին ծնված Մ. Ս.–ն, տեղում մահացել է:
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ են ավտոմեքենան տեղափոխել ավտոքարշակի վրա
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդի դին մոտեցրել դի տեղափոխող մեքենային և հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան տեղափոխել ավտոքարշակի վրա: