ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը դատապարտել է իրանա-բրիտանական քաղաքացու մահապատիժը, որն Իրանում լրտեսության համար դատապարտվել էր առավելագույն պատժի։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Իրանական ԶԼՄ-ները երեկ հայտնել են, որ Իրանումի ի կատար է ածվել մահվան դատավճիռը երկու քաղաքացիություն ունեցող պաշտպանության նախկին փոխնախարար Ալիեզա Աքբարի նկատմամբ, որին ավելի վաղ մահապատժի էին դատապարտել բրիտանական հատուկ ծառայությունների օգտին լրտեսության համար:
«ԵՄ-ն ամենակտրուկ ձևով դատապարտում է Իրանում իրանցի-բրիտանացի քաղաքացի Ալիռեզա Աքբարի մահապատիժը, վերահաստատում է իր անհամաձայնությունը պատժի նման միջոցի հետ ցանկացած պարագայում», - նշված է Բորելի գրավոր հայտարարության մեջ:
Նա նաև կոչ է արել Իրանի իշխանությանը ապագայում ձեռնպահ մնալ մահապատիժներից ու նման պատժից հրաժարմանն ուղղված քաղաքականություն վարել: