Գեղարքունիքի մարզում 17-ամյա աղջիկ է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ

Հիվանդանոցից հաղորդել են, որ աղջիկը հանկարծամահ է եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. ՀՀ Գեղարքունիքի մարզում 17-ամյա աղջիկ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Մասնավորապես` հունվարի 2-ին` ժամը 09։50-ի սահմաններում, Մարտունու բժշկական կենտրոնից ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ «սուր որովայնային խոռոչավոր օրգանի թափածակում» (Անցք, որն առաջանում է ստամոքսաղիքային տրակտի պատում։ Թափածակման պատճառներ կարող են հանդիսանալ վնասվածքները (դանակով հասցված վերքը, կոշտ և սուր առարկա ուտելը), աղիների խցանումը, հաստ աղիքի քաղցկեղը և այլ հիվանդություններ) ախտորորշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
«Ոստիկանները տեղում պարզել են, որ հիվանդանոց տեղափոխված քաղաքացին Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ 17-ամյա Նազիկ Խ․-ն է, որը հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի վիրահատարանում մահացել է»,–գրում է կայքը։
Հիվանդանոցից հաղորդել են, որ աղջիկը հանկարծամահ է եղել։
Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ` սպանություն հատկանիշներով։
Իջևանում երիտասարդ աղջիկ է մահացել
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Կայքի տեղեկություններով` մահացածը սովորում էր Գեղարքունիքի մարզի դպրոցներից մեկի 11-րդ դասարանում։