ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Մեղրի-Երևան ճանապարհի 339-րդ կմ-ին՝ Այգավան գյուղի վարչական տարածքում վրաերթ է տեղի ունեցել, որի հետևանքով 49-ամյա տղամարդը մահացել է։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Դեկտեմբերի 26-ին, ժամը 00.15-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճանապարհի 339-րդ կմ-ին՝ Այգավան գյուղի վարչական տարածքում, «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 49-ամյա Սարգիս Սարգսյանին, որը մահացել է»,–նշված է հաղորդագրության մեջ։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է նախաքննություն։