ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Մոնղոլիայի կոռուպցիայի դեմ պայքարի գործակալությունը երկրի նախկին երեք վարչապետներին կանչել է ցուցմունք տալու ածխի յուրացման գործի շրջանակում։
Այսօր ցուցմունք տալու համար կանչվել են նախկին վարչապետ Բատբոլդ Սուխբաաթարը, Էրդենեբատ Ժարգալտուլգընն և Բայար Սանժը, որոնք Մոնղոլիայի նախարարների կաբինետը գլխավորել են համապատասխանաբար 2007-2009, 2009-2012 և 2016-2017 թվականներին։
Ներկայումս հետաքննություն է իրականացվում ածխի յուրացմանը հնարավոր առնչություն ունեցող 50 անձի նկատմամբ։
Ածխի խոշոր յուրացման վերաբերյալ հաղորդումների ֆոնին Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան Բատորում կառավարության պալատի դիմաց երկու շաբաթ է` մի քանի հազար ցուցարարների մասնակցությամբ բողոքի ցույցեր են ընթանում։ Մոնղոլական տարբեր ԶԼՄ–ների տվյալներով` վնասի չափը տատանվում է 1.8-13 մլրդ դոլարի սահմաններում։
Ավելի վաղ Մոնղոլիայի կոռուպցիայի դեմ պայքարի գործակալության քննչական բաժնի ղեկավարի տեղակալը հայտարարել էր, որ երկրի նախկին նախագահ Խալտմաագիյն Բատուլգան, 7 պատգամավոր և 1 մարզպետ առնչվում են ածխի յուրացման գործին։