Դատական նիստերից պարբերաբար բացակայած դատախազը նկատողություն է ստացել

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Հայրապետյանի հրամանով դատախազը նկատողություն է ստացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Գորիսի կայազորի զինվորական դատախազության դատախազն առանց հարգելի պատճառի պարբերաբար բացակայել է դատական նիստերից, որի համար էլ նկատողություն է ստացել, հայտնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը։
Նշվում է, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դեկտեմբերի 19-ի հրամանով՝ Գորիսի կայազորի զինվորական դատախազությանում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ:
«Կարգապահական վարույթի շրջանակում հաստատվել է, որ դատախազն առանց հարգելի պատճառի, պարբերաբար բացակայել է դատական նիստերից»,–նշված է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, իր մասնակցությամբ առաջին դատական նիստին դատախազը ներկայացել է առանց գործի նյութերին ծանոթանալու, ինչի պատճառով դատական նիստը հետաձգվել է: