Հայաստանի լրագրողների հավաքականն ավարտեց շախմատային Գրան պրին 14-րդ տեղում

Լրագրողների թիմը տարել է երկու հաղթանակ և կրել երեք պարտություն եև վեց թիմային միավորով կիսել 9-14–րդ տեղերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանի շախմատի ակադեմիայում ավարտվել է կորպորատիվ Գրան պրիի մրցաշարը։
Այսօրվա մրցաշարում, որը հինգերորդն ու վերջինն էր տարվա ընթացքում, հանդես են եկել 19 թիմ, որոնք ներկայացնում էին տարբեր ընկերություններ և կազմակերպություններ։ Միացյալ թիմով էր ներկայացված Հայաստանի լրագրողների միությունը։

Չորս տախտակներում խաղում էին Արարատ Պետրոսյանը (Ռեսպուբլիկա Արմենիա), Ռուբեն Մարգարյանը (Գոլոս Արմենիի), Արա Նալբանդյանը (Sputnik Արմենիա) և Նորայր Շողիկյանը (Հայաստանի հանրային հեռտուստաընկերություն)։

Առաջին տեղը գրավել է Պոլիտեխնիկի թիմը, որը հավաքել է 11 թիմային միավոր (17,5 անհատական միավոր), երկրորդը` «Սոֆտ Կոնստրակտ-1»–ը` 9 թիմային միավորով (16 անհատական)։ Եռյակը եզրափակել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի թիմը` համապատասխանաբար 8 և15 միավորով։
Լրագրողների թիմը տարել է երկու հաղթանակ և կրել երեք պարտություն` վեց թիմային միավորով կիսելով 9-14–րդ տեղերը։ Լրացուցիչ ցուցանիշներով լրագրողների թիմը դարձել է 14-րդը։
Արարատ Պետրոսյանը հավաքել է 5-ից 1,5, Ռուբեն Մարգարյանը` 5-ից 2, Արա Նալբանդյանը` 5–ից 3, Նորայր Շողիկյանը` 5-ից 2 միավոր։
Հայաստանի լրագրողների հավաքականը շախմատի թիմային Գրան պրիում զբաղեցրեց 5–րդ տեղը
Մասնակիցներին մրցանակներ են հանձնել Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը, ինչպես նաևգրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Սամվել Տեր–Սահակյանը, Հայկ Մարտիրոսյանը, Տիգրան Պետրոսյանն ու Արման Փաշիկյանը։
Նշենք` դեկտեմբերի 24-ին լրագրողների թիմը կմրցի Հայաստանի ակումբային մրցաշարում։
Հայաստանի լրագրողների հավաքականը սիրողական շախմատի առաջնությունում զբաղեցրել է 9-րդ տեղը