Հնարավոր է` կորցնեք «Ֆեյսբուքի» ձեր հաշիվը. սոցցանցերում նոր վիրուս է տարածվել

Սմարթֆոն
Հնարավոր վտանգի մասին զգուշացնում է Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Սոցցիալական ցանցերում տարածվել է մի հղում, որով անցնելու դեպքում օգտատերը կարող կորցնել ֆեյսբուքյան հաշիվը։ Այս մասին զգուշացնում է Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը։
«Նման կեղծ հաղորդագրություն են տարածում սոցիալական ցանցերում: Եթե արդեն ստացել եք նման հղում ու բացել այն, փոխեք ձեր գաղտնաբառը»,– գրված է հաղորդագրությունում:
Նշենք, որ սոցցանցերում տարածված վտանգների մասին մշտապես տեղեկացնում է նաև տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը։
Վերջերս նա հայտնել էր, որ տարածվում է հավելված, որը թույլ է տալիս մտնել մի ծրագրի մեջ, որտեղ տեսանյութեր նայելու դիմաց գումար են վճարում կրիպտոյով։ Նրա խոսքով` ծրագիրը, հայտնվելով հեռախոսի մեջ, ստանում է մեծ քանակի թույլտվություններ և մի օր կարող է չար խաղեր խաղալ օգտատիրոջ հետ։