ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը քննարկում է Լաչինի միջանցքի հարցով միջազգային իրավական մեխանիզմների գործարկման հնարավորությունը։ Նման հայտարարություն է տարածել Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը։
Նշվում է, որ նման քայլի են դիմում` հաշվի առնելով, որ վերջին երկու օրերի ընթացքում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության արգելափակումն առաջացնում է Արցախի բնակիչների մի շարք հիմնարար իրավունքների խախտումներ։
Ձեռնարկած քայլերի մասին գրասենյակը լրացուցիչ մանրամասներ կհայտնի։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Նույնը տեղի էր ունեցել նաև դեկտեմբերի 3-ին։ ՌԴ խաղաղապահների՝ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը երկկողմանի բացվել էր։