Հռոմի պապը բոլոր երկրներին կոչ է անում Սուրբ ծննդի առթիվ ազատ արձակել բանտարկյալներին

Հռոմի պապը
Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը հավատում է, որ այդ քայլով լարվածությամբ, անարդարությամբ և կոնֆլիկտներով լի այս ժամանակը կարժանանա Տիրոջ ողորմությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Հռոմի Ֆրանցիսկոս պապը գալիք Ծննդյան տոների կապակցությամբ ուղերձ է հղել աշխարհի բոլոր պետությունների ղեկավարներին` կոչ անելով հանուն գթասրտության ազատ արձակել բանտարկյալներին։ Տեղեկությունը հայտնում է Սուրբ աթոռի մամուլի ծառայությունը։
Հռոմի պապը դժգոհ է Զելենսկու դիրքորոշումից
«Ֆրանցիսկոս պապը նամակներ է ուղարկում բոլոր պետությունների ղեկավարներին՝ առաջարկելով նրանց գթասրտության քայլ կատարել ազատությունից զրկված մեր այն եղբայրների ու քույրերի հանդեպ, որոնք, նրանց կարծիքով, կարող են օգտվել դրանից, որ լարվածությամբ, անարդարությամբ և կոնֆլիկտներով լի այս ժամանակը արժանանա Տիրոջ ողորմությանը», - ասված է հաղորդագրությունում։
Նշենք, որ 2021 թվականի սուրբծննդյան ուղերձում Հռոմի պապը գերիներին տուն վերադարձնելու կոչ էր արել։
Հռոմի պապը հերքում է գահից հրաժարվելու լուրերը