Ռազմական օբյեկտների մասին Ուկրաինային տվյալներ հաղորդող Սևաստոպոլի երկու բնակիչ կալանավորվել են պետական դավաճանության գործով։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԴԾ–ն։
«Հակահետախուզական միջոցառումների անցկացման արդյունքում հօգուտ Ուկրաինայի անվտանգության ծառայությունների լրտեսության ձևով պետական դավաճանություն կատարելու համար ՌԴ երկու քաղաքացիների հակաիրավական գործողություններ են կանխվել», – ասվում է հաղորդագրությունում։
Նշվում է, որ ձերբակալված անձանցից մեկը դեռևս 2016 թվականին էր հավաքագրվել Ուկրաինայի ԱԾ–ի կողմից` «լինելով ուկրաինական գաղափարախոսության կողմնակից»։ Ռազմական հատուկ գործողությունների մեկնարկից հետո նա գումարի դիմաց տեղեկություն էր փոխանցում ՌԴ ՊՆ օբյեկտների տեղակայման վերաբերյալ, «ինչը կարող էր օգտագործվել Ռուսաստանի անվտանգության դեմ և վնաս հասցնել պետության պաշտպանունակությանը»։
2022 թվականի ամռանն այդ քաղաքացին Ուկրաինայի անվտանգության ծառայությունից իր գործունեությունը համակարգողների առաջադրանքով լրտեսությանը ներգրավվել էր իր ծանոթին` նույնպես Սևաստոպոլի բնակիչ, որը WhatsApp–ի միջոցով օտարերկրյա հատուկ ծառայության համար տվյալներ էր հավաքում և փոխանցում ՌԴ ԱԴԾ–ի օբյեկտների վերաբերյալ։
Ձերբակալվածների նկատմամբ պետական դավաճանության հոդվածով քրգործեր են հարուցվել։ Նրանք 2 ամիս կմնան կալանքի տակ։