Ուկրաինական զորքերը գնդակոծել են Դոնեցկը, քաղաքացիական օբյեկտներ են տուժել․ տեսանյութ

Գնդակոծության տակ են հայտնվել Դոնեցկի կենտրոնում գտնվող քաղաքացիական օբյեկտները։
Sputnik
Ուկրաինական զորքերը հրետանային հարված են հասցրել Դոնեցկի կենտրոնին՝ համազարկային կրակի ռեակտիվ համակարգի կիրառմամբ։ Հիմնականում քաղաքացիական օբյեկտներին են հարվածել, «Դոնբաս Արենա» մարզադաշտի հարակից տարածքում մի քանի արկ է ընկել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Հարվածներ են եղել նաևբազմաբնակարան շենքերի անմիջական հարևանությամբ: Վնասվել են հարակից տարածքում գտնվող շենքերի ճակատային հատվածներն ու ապակիարը։
«Չորս կամ երեք հարված Ավդեևկայի, Սպարտակի կողմից... Ես ընկա տան այն կողմում՝ պատի մոտ, հետո որոշ ժամանակ անց վազեցի խանութ, աշխատակիցներն ինձ իջեցրին նկուղ», - պատմել է իրադարձությունների ականատես Դմիտրին։
ԴԺՀ տարածքային պաշտպանության շտաբի տվյալներով՝ հայտնի է մեկ տուժած բնակչուհու մասին։ Դեպքի վայրում արտակարգ ծառայությունների ներկայացուցիչներ են աշխատում։