ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը սխալմամբ շնորհակալություն է հայտնել Կոլումբիայի ղեկավարությանը ԱՍԵԱՆ գագաթնաժողովը կազմակերպելու համար, որն իրականում ընթանում է Կամբոջայում։
«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Կոլումբիայի վարչապետին ԱՍԵԱՆ-ում նախագահելու և բոլորիս ընդունելու համար»,– ասել է Բայդենը Կամբոջայի գագաթնաժողովի միջոցառումներից մեկում:
Նա հավելել է, որ գագաթնաժողովում ցանկանում է ամրապնդել ԱՍԵԱՆ ձևաչափի շրջանակում ձեռք բերված առաջընթացը:
Նշենք, որ Բայդենն այսօր մեկնել է Պնոմպեն՝ մասնակցելու ԱՄՆ-ԱՍԵԱՆ գագաթնաժողովին և Արևելյան Ասիայի գագաթնաժողովին։
Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիան (ԱՍԵԱՆ) տարածաշրջանային
միջկառավարական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1967թ. օգոստոսի 8-ին
Բանգկոկում: Կազմակերպությունն այժմ ունի 10 անդամ` Բրունեյը, Վիետնամը, Ինդոնեզիան, Կամբոջան, Լաոսը, Մալայզիան, Մյանման, Սինգապուրը, Թաիլանդը և Ֆիլիպինները: