Ոչ մարտական պայմաններում գրանցված մահերի քննությունը դատախազի ուշադրության կենտրոնում են

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն աշխատանքային այցով Սյունիքի մարզում էր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Զինվորական հանցագործություններն ու ոչ մարտական պայմաններում գրանցված մահերի քննությունը ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ուշադրության կենտրոնում են։ Վարդապետյանը նման հայտարարություն է արել Սյունիքի դատախազությունում անցկացված խորհրդակցության ժամանակ, հայտնում են դատախազության մամուլի ծառայությունից։
«Վարդապետյանը կարևորել է զինվորական քրեական վարույթների քննության արդյունավետության բարձրացումը՝ շեշտելով, որ իր անմիջական ուշադրության կենտրոնում են զինվորական հանցագործություններն ու ոչ մարտական պայմաններում գրանցված մահերի քննությունները»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, Վարդապետյանը նշել է, որ իր ուշադրության կենտրոնում են լինելու նաև մինչդատական վարույթում ութ ամսից ավելի քննվող քրեական վարույթները և հանձնարարել ներկայացնել այդ վարույթների քննության ժամանակացույցը` նշելով, որ իրեն հետաքրքիր չեն գործերի թվերը, հետաքրքիր է դրանց որակը։
Կոռուպցիայի նկատմամբ Հայաստանը անզիջում է և անհանդուրժող. Աննա Վարդապետյան