ՀԱՊԿ-ը հոկտեմբերի 28-ին արտահերթ նիստ կգումարի

Արտահերթ նիստում կքննարկվեն Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու միջոցառումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի - Sputnik. ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ տեղի կունենա 2022 թվականի հոկտեմբերի 28-ին: Այս մասին հաղորդում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ նիստի ընթացքում քննարկվելու է 2022 թվականի սեպտեմբերի 15-ին ՀԱՊԿ խորհրդի որոշմամբ Հայաստան ուղարկված առաքելության աշխատանքի արդյունքները ՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հետ:
Զասը Լավրովի հետ քննարկել է իրավիճակը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում
Նախատեսվում է քննարկել նաև ՀՀ–ին օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումները:
Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը նախաձեռնում է ՀԱՊԿ խորհրդի արտահերթ նիստ հրավիրել։ Մասնավորապես` մասնակից երկրների ղեկավարները կքննարկեն առաքելության և կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի՝ ադրբեջանական ագրեսիայից հետո Հայաստան կատարած այցի արդյունքների մասին հաշվետվությունը։
Հայաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ երկիրը ՀԱՊԿ գործընկերներից ակնկալում է իրադարձությունների գնահատում և տարածքային ամբողջականության վերականգնման ճանապարհային քարտեզի ընդունում:
ՀԱՊԿ–ի ոչ մի երկիր չի գալու մեր փոխարեն խրամատ փորի. ՀՀ պաշտպանության նախկին նախարար