ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանն այցելել են բետոնի արտադրությամբ զբաղվող «Դրաքսման» ընկերություն, հայտնում են նախարարությունից։
Ընկերության ղեկավարները ներկայացրել են ներկայում ցեմենտի դեֆիցիտի պատճառով առաջացած խնդիրները, ոլորտում մասնագետների պակասի հարցը, ինչպես նաև առաջիկա ծրագրերն ու զարգացման իրենց տեսլականը։
Ընկերությունն օգտվել է նախարարության կողմից իրականացվող Տնտեսական արդիականացման միջոցառումից, որի շրջանակում ձեռք է բերել բետոնահանգույց մեքենաներ և բետոնամղիչ պոմպեր։
Նախարարը ներկայացրել է նաև «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» ծրագրի շրջանակում աջակցության տրամադրման կարգը և պայմանները:
Հոկտեմբերի 5–ին ԱԺ-նայսօր երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգմավորներ Բաբկեն Թունյանի ու Հովիկ Աղազարյանի հեղինակած օրենսդրական նախագիծը, որով ցեմենտի ներկրման տուրքը գործող 14 000 դրամից դարձավ 2 հազար դրամ։Իրանական ցեմենտն այսուհետ Հայաստան կներկրվի 1 տոննայի դիմաց 2000 դրամ պետական տուրքով, իսկ ցեմենտի հումքը` կլինկերը` առանց տուրքի։
Հիշեցնեք, որ ՀՀ ներկրվող ցեմենտի դիմաց տուրքը սահմանվել էր 2019թ–ին` տեղական արտադրողներին պաշտպանելու նպատակով։ 2021 թվականի մայիսից նույն հիմնավորմամբ պետտուրք սահմանվեց նաև ցեմենտի հումքի` կլինկերի ներկրման համար` 1 տոննայի դիմաց 2 000 դրամ։