Ծանրամարտիկ Գոռ Մինասյանը դարձել է Ասիայի չեմպիոն ու ռեկորդակիր

Գոռ Մինասյան
Ծանրորդը +109 կգ քաշայինների պայքարում երկամարտի 452 կգ արդյունքով նվաճեց չեմպիոնի կոչումը՝ սահմանելով Ասիայի երկու ռեկորդ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի - Sputnik. Օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի փոխչեմպիոն Գոռ Մինասյանն առաջին հաղթանակը նշեց Բահրեյնի հավաքականի կազմում, հայտնում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան: Բահրեյնում ավարտված ծանրամարտի Ասիայի առաջնությունում հայ ծանրորդը +109 կգ քաշայինների պայքարում երկամարտի 452 կգ արդյունքով նվաճեց չեմպիոնի կոչումը՝ սահմանելով Ասիայի երկու ռեկորդ։
Պոկում վարժությունում գյումրեցի ծանրորդը բարձրացրեց 210 կգ, որը Ասիայի ռեկորդ է, հրում վարժությունում՝ 242 կգ: Երկամարտի 452 կգ-ով Մինասյանը դարձավ ոսկե մեդալակիր, սահմանելով նաև երկամարտի Ասիայի ռեկորդ:
Սերյոժա Բարսեղյանը դարձել է Եվրոպայի ծանրամարտի մինչև 15 տարեկանների առաջնության չեմպիոն
Այս քաշային կարգում արծաթե մեդալակիր դարձավ Իրանի ներկայացուցիչ Ալի Դավուդին (438 կգ, 195+243), բրոնզե մեդալակիր՝ Իրանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Մոհսեն Դադրասասլը (407 կգ, 190+217):
Հիշեցնենք՝ հուլիսին հայտնի դարձավ, որ գյումրեցի գերծանր քաշային ծանրորդ Գոռ Մինասյանը հանդես կգա Բահրեյնի դրոշի տակ։