Ականի պայթյունի հետևանքով ՀՀ ՊՆ մայոր է զոհվել

ՀՀ պաշտպանության նախարարությունն իր զորակցությունն է հայտնել զոհվածի ընտանիքի անդամներին ու մտերիմներին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի - Sputnik. Ականապայթյունային վիրավորման հետևանքով հոկտեմբերի 12-ին զոհվել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, մայոր Սարիբեկ Գուրգենի Եղոյանը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 18:30-ի սահմաններում:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Զինվորները հիմնականում ունեն ականապայթյունային-բեկորային և պայթյունային վնասվածքներ. ՊՆ