Պեդիկյուր և սիրեցյալի հետ սելֆի. Երևանից Թբիլիսի մեկնած Գրանտ փիղն իրեն լավ է զգում

Բուժման ընթացքում Գրանտը հասցրել է գտնել էր իր կեսին` Թբիլիսիի կենդանաբանական այգում բնակվող Մալկային։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Երևանի կենդանաբանական այգու նախկին բնակիչ Գրանտ անունով փիղը Թբիլիսիի կենդանաբանական այգում իրեն լավ է զգում ու մասնագետերի մշտական խնամքի ներքո է։
Երևանից տարիներ առաջ Թբիլիսի տեղափոխված փղի բուժմամբ ու խնամքով զբաղվող կենդանաբան, փղերի հարցով խորհրդատու Թոբիոս Դորնբուշը լուսանկարներ է հրապարակել Գրանտի առօրյայից։
Լուսանկարներից մեկում Թոբիոսը Գրանտի ոտքերի խնամքով է զբաղված։
«Գրանտ փիղ. փոքրիկ պեդիկյուր, մեծ սեր»,– գրել է փղի խնամքի խորհրդատուն։
Մեկ այլ նկարում էլ Գրանտն իր թբիլիսյան սիրեցյալի` Մալկա անունով էգ փղի հետ է։ Թոբիոս Դորնբուշն իր խնամյալների հետ «սելֆի» է հրապարակել ու այն վերնագրել «Իմ սիրելի փղեր Գրանտն ու Մալկան»։
Երևանի կենդանաբանական այգու միակ փիղը` Գրանտը, Թբիլիսիի կենդանաբանական այգի էր տեղափոխվել 2013թ–ին` ժանիքների հիվանդության բուժման նպատակով։
Բուժման ընթացքում Գրանտը հասցրել է գտնել իր կեսին` Թբիլիսիի կենդանաբանական այգում բնակվող Մալկային։
Դեռ 1 տարեկան էլ չկա. Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչ ունի
Փղերի նորաստեղծ ընտանիքը չքանդելու ու նրանց առողջական ու հոգեկան խնդիրներ չպատճառելու համար որոշվել էր Գրանտի փոխարեն Երևան բերել նրանցից 10 տարով երիտասարդ մեկ այլ փղիկի` Բունկային։
Նշենք, որ Գրանտ փիղը Երևանի կենդանաբանական այգու համար ձեռք էր բերվել ու պահվում էր 1999–ից` «Գրանդ Հոլդինգ» ընկերության ֆինանսական աջակցությամբ։