ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Երևանում առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը:
ԱԻՆ 911 ճգնաժամային կառավարման կենտրոնը ժամը 07։10-ի սահմանում ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքից ահազանգ է ստացել, որ Նուբարաշեն վարչական շրջանի 6-րդ փողոցի շենքերից մեկի բնակիչը տևական ժամանակ չի արձագանքում դռան զանգին և հեռախոսազանգերին։
Դեպքի վայր ժամանած փրկարարներն ու ոստիկանները, բացելով տան դուռը, հյուրասենյակում հայտնաբերել են կնոջ դի` արնաշաղախ վիճակում։
Պարզվել է, որ սպանվածը նշված հասցեի բնակիչ 41-ամյա Աստղիկ Մ․-ն էր։
Բժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մարմնի վրա կան դանակի մի քանի հարվածի հետքեր։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանները պարզել են նաև ենթադրյալ սպանություն կատարողի ինքնությունը։ Ձեռնարկվում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ նրան և հանցագործություն գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։