ԶԼՄ-ներին հայտնի է դարձել՝ երբ և որտեղ կկայանա Չարլզ III-ի թագադրումը

Թագադրումը նախորդ արարողությունների համեմատ ավելի համեստ կլինի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի - Sputnik. Չարլզ III-ի թագադրման արարողությունը տեղի կունենա 2023 թվականի հունիսի 3-ին Վեսթմինսթերյան աբբայությունում: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով արևմտյան լրատվամիջոցներին։
Նշվում է, որ մինչև հաջորդ տարվա հունիս թագավորը 74 տարեկան կդառնա, ու նա կլինի Մեծ Բրիտանիայի պատմության մեջ ամենատարեց թագաժառանգը:
Մեծ Բրիտանիայի երկարակյաց միապետը. Եղիսաբեթ 2–րդի կյանքի կարևոր դրվագները` լուսանկարներով
Ավելի վաղ հաղորդվել էր, որ թագադրումը նախորդ արարողությունների համեմատ ավելի համեստ կլինի:
Չարլզը III-ը թագադրվելու է կնոջ՝ Կամիլայի հետ։
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը, որն ավելի քան 70 տարի ղեկավարում էր երկիրը, մահացել է սեպտեմբերի 8-ին Շոտլանդիայում՝ 96 տարեկանում: Արքայազն Չարլզը դարձել է թագավոր: Նրա կինը՝ Կամիլան, կոնսորտ թագուհու կարգավիճակ է ստացել։