Հայաստանը երկրորդ ոսկին է նվաճել Իտալիայում: Պատանի բռնցքամարտիկ Էրիկ Առստամյանը հաղթել էֆավորիտի կարգավիճակով ռինգ դուրս եկած անգլիացի Սթիվեն Լինգտոնին: Ուրախ լուրը հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
«Առաջին ռաունդում անգլիացին տեխնիկապես ավելի գրագետ գործեց ու հնարամիտ գործողություններով 4:1 հաշվով շահեց ռաունդը, բայց Էրիկը չընկճվեց: Մեր մարզիկը 2-րդ ռաունդում նետվեց գրոհի ու մրցակցին շնչելու հնարավորություն չտվեց»,- մենամարտի մանրամասները ներկայացնում է ֆեդերացիան։
Արցախցի Էրիկը 3-րդ ռաունդում ավելացրել է տեմպն ու պարտության մատնել անգլիացուն՝ Հայաստանի համար նվաճելով 2-րդ ոսկին:
Նշվում է, որ Հայաստանը մոտ է նաև թիմային հաշվարկում առաջինը լինելուն:
Հավելենք, որ սա այսօր գրանցված արդեն երկրորդ հաղթանակն է։ Ավելի վաղ 46 կգ քաշային կարգում Վաղարշակ Քեյանը հաղթանակ տարավ անգլիացի Ջոն Թոմասի նկատմամբ, որին մասնագետները ֆավորիտ էին համարում։
Այսօր ևս մի մրցելույթ է սպասվում․ ոսկե մեդալի համար կպայքարի 70 կգ քաշային Երանոս Օհանյանը: