Իտալիայի բանակը բարձր պատրաստվածության է բերվել. ԶԼՄ

Պատվո պահակախմբի անդամ
Երկրի իշխանությունները կարգադրել են Ուկրաինայի տարածքում մարտական գործողությունների ժամանակ «արժեքավոր կադրերին» թույլ չտալ լքել զորամասերի տարածքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Իտալիայի ԶՈւ–ն բարձր պատրաստվածության է բերվել։ Տեղեկությունը հայտնում է «Daily Storm»–ը` վկայակոչելով իտալական ղեկավարության պաշտոնական ռազմական փաստաթղթերը։
Նշվում է, որ դեռ գարնանը երկրի ԶՈւ գլխավոր շտաբի գեներալ Բրունո Պիշոտան իտալական բանակի մարտական գործողություններին նախապատրաստելու մասին հրաման է ստորագրել։
Երկրի ղեկավարությունը զորքերին հանձնարարել է Ուկրաինայի տարածքում մարտական գործողությունների ժամանակ «արժեքավոր կադրերին» թույլ չտալ լքել զորամասերի տարածքը և բոլոր զինվորականներին երկու տարով ուղարկել օպերատիվ զորամասեր։
Բացի այդ, ինչպես նշվում է հրապարակման մեջ, հրամայել են բոլոր օպերատիվ ստորաբաժանումները համալրել 100%–ով և կանոնավոր վարժանքներ անցկացնել նրանց հետ, որոնք իրենց բարդությամբ մոտ են իրական մարտերին:
Բելառուսի նկատմամբ պատժամիջոցներն իրենց նպատակներին չհասան. Լուկաշենկո