ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հերքել է ընդդիմադիրների ենթադրություններն այն մասին, թե հանրապետությունում զորահավաք կհայտարարվի: Տեղեկությունը հայտնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությանը մոտ կանգնած «Պուլ Պերվոգո» տելեգրամյան ալիքը։
«Որևէ զորահավաք չի լինելու։ Դա սուտ է»,- հայտարարել է Լուկաշենկոն։
Ավելի վաղ Բելառուսի անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը հայտարարել էր, որ հանրապետությունում զորահավաքի կարիք չկա, քանի որ իրենք պատրաստ են հակահարված տալ նաև ներկա կազմով։
Հիշեցնենք, որ ՌԴ-ում սեպտեմբերի 21-ից մասնակի զորահավաք է հայտարարվել։
Ընդհանուր առմամբ 300 հազար պահեստազորային է զորակոչվելու։ Դա ՌԴ-ի ընդհանուր զորահավաքային ռեսուրսի 1 տոկոսից ավելին է:
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ զորահավաքը չի վերաբերում ուսանողներին։ Հատուկ գործողությունների չեն ուղարկի նաև այս պահին ծառայության մեջ գտնվող զինվորները։