Ձերբակալումից հետո մահացած երիտասարդ աղջկա` Մահսա Ամինիի հուղարկավորությունից հետո Իրանի տարբեր շրջաններում բողոքի ակցիաներն են իրականացվել։
Նշենք, որ իրանցի քուրդ աղջիկը ձերբակալվել էր հիջաբ կրելու կանոնները խախտելու համար։ Իրավապաշտպանները պնդում են, որ Մահսային ծեծել են ոստիկանությունում, իսկ պաշտոնական տվյալներով աղջիկը մահացել է սրտի կաթվածից:
Նրա հուղարկավորության ժամանակ կանայք ցուցադրաբար հանել են իրենց հիջաբները։ Որոշ շրջաններում բողոքի ակցիաները վերածվել են ոստիկանության հետ բախումների։
Նախագահ Իբրահիմ Ռայիսին հանձնարարել է ներքին գործերի նախարարին անհապաղ հետաքննել աղջկա մահը։
Նշենք, որ հիջաբ կրելն Իրանում 1979թ-ի Իսլամական հեղափոխությունից հետո պարտադիր է բոլոր կանանց համար։
Հիշեցնենք, որ Մահսա Ամինիին ձերբակալվել էր սեպտեմբերի 13-ին։ Նույն օրը աղջիկը մահացել էր։